Անվանի դերասան, «Ուրարտու»-ի լավ բարեկամ և ֆուտբոլասեր Խորեն Լևոնյանը մարտի 25-ին այցելեց մեր ակումբ ու հանդիպեց «Ուրարտու-2-09» և «Ուրարտու-1-10» թիմերի ֆուտբոլիստների հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հանդիպման ընթացքում պատանի ֆուտբոլիստները իրենց հարցերն ուղեցին Խորեն Լևոնյանին, իսկ լավագույն 3 հարցերի հեղինակները հյուրի կողմից արժանացան մրցանակների։
Հարցուպատասխանից հետո ակումբի կողմից Խորեն Լևոնյանին հանձնվեց «Ուրարտու»-ի մարզաշապիկը, այնուհետև դերասանն ու պատանի ֆուտբոլիստները համատեղ մարզում անցկացրին։