Ըստ InstatScout-ի տվյալների՝ Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման ընթացքում ամենաշատ տարածություն հաղթահարել է Էդուարդ Սպերցյանը (11642 մ), հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Երկրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է (10813 մ), իսկ երրորդում՝ Արման Հովհաննիսյանը (10321 մ)։
Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Մանրամասներն՝ այստեղ։
Հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Նորվեգիայում։