«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների մասին։
«Իմ մարզչական կարիերայի ընթացքում շատ ֆուտբոլիստներ են եղել, լավագույնին չեմ կարող նշել, որ մյուներին չվիրավորեմ։
ՌՊԼ-ի ամենատաղանդավոր խաղացողները Սպերցյանն ու Զախարյանն են։ Նրանց պետք է հետևել։ Արսենը մեր գլխավոր ռուսական տաղանդն է։
Կարո՞ղ են նրանք խաղալ եվրոպական առաջնություններում։ Չգիտեմ, դրա մասին չեմ կարող խոսել։ Նրանք շատ խոստումնալից են ու լավ են խաղում»,-«Լոկոմոտիվի» նախկին մարզչի խոսքերն է փոխանցում Sports.ru-ն։