Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Կոնֆերենցինաերի լիգայի փլեյ-օֆֆի «Վիտեսի» դեմ խաղը (1-1)։
«Խնդիրն այն էր, որ մենք շատ հեշտությամբ կորցրինք գնդակը: Մեր հարձակվողները չէին պահում գնդակը։ Մենք չենք կարող վերահսկել նման պահերը։ Մենք գնդակը կորցրեցինք կիսապաշտպանությունում, եզրերում։
Սա վատ հանդիպում է տեխնիկական տեսանկյունից։ Ավելի լավ խաղ էր մարտավարական տեսանկյունից։ Մենք լավ պաշտպանվեցինք ու բնավորություն ցույց տվեցինք։
Հարյուր տոկոսով չեմ ասի, որ այսօր մենք արժանի էինք այս արդյունքին, բայց երկու հանդիպումների արդյունքներով թիմը մի փոքր ավելին արեց»,- մեջբերում է պորտուգալացուն Football Italia-ն։