«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը՝ 1-1 հաշվով։
«Գալիս է այն օրերից մեկը, որին բոլորս սպասում էինք։ Դա հնարավորություններից մեկն է աշխարհին ցույց տալու, թե ինչու է Օլդ Թրաֆորդը հայտնի որպես «Երազանքի թատրոն»:
Եկեք վերստեղծենք զարմանալի մթնոլորտը, որը տեսանք մեր վերջին տնային խաղում և վառ պահենք Չեմպիոնների լիգան հաղթելու մեր երազանքը: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք։ Եկեք դա անենք միասին»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում։