VBET ՀՊԼ 23-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Արմավիրում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկավ Դուարտեն, իսկ երկրորդ խաղակեսում՝ Լիման ու Սանոգոն։
Այս խաղից հետո «Նոան» 24 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, իսկ «Արարատ-Արմենիան» առաջատարն է՝ 53 միավորով։