«Ուրարտու-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել է «Ալաշկերտ-2»-ին և 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Վարդան Բաբախանյանը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Օրվա մյուս խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Փյունիկ-Ակադեմիային» և 2 անպաստախան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Գյումրեցիների կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Ռաֆիկ Միսակյանն ու Սալիսու Աբդուլահին։