Չարենցավանի «Վանը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Թիմին է միացել «Նորավանքի» նախկին հարձակվող Բենժամին Նանա Տեչիեն:
Այս մասին հայտնում է «Վանի» մամուլի քարտուղարությունը:
Գանացի 23-ամյա ֆուտբոլիստը «Նորավանք»-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: