Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցան առաջին հանդիպումները։
ՊԱՕԿ-ը 1-0 հաշվով զհաղթեց «Գենտին»։ 58-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Յասմին Կուրտիչը։
«Ֆեյենորդը» Բելգրադում 5-2 հաշվով հաղթեց «Պարտիզանին»։ Առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1, սակայն երկրորդում հյուրերը բեկում մտցրին խաղի մեջ։
Պրահայի «Սլավիան» 4-1 հաշվով առավելության հասավ ԼԱՍԿ-ի նկատմամբ, որը խմբային փուլում «Ալաշկերտի» մրցակիցն էր։