Պլովդիվում ընթանում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
63կգ քաշային կարգում Վլադիմիր Հարոյանը պարտվել է մեդալի համար գոտեմարտում։
82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը պարտություն է կրել մեկնարկում, իսկ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 97 կգ քաշային Հայկ Խլոյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը սկսել են հաղթանակով։
Հիշեցնենք, որ Մ23 ԵԱ-ն ավարտվելու է մարտի 13-ին: