«Բոկա Խունիորսի» պաշտպան Սանտիագո Ռամոսը կարիերան շարունակի «Բարսելոնայում»:
Կատալոնական ակումբը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ 3 տարվա (+2 հնարավորությամբ) պայմանագիր է կնքվել:
Նշվում է, որ արգենտինացու հրաժարագինը կազմելու է 60 միլիոն եվրո:
Ռամոսը նախորդ առաջնությունում հանդես է եկել «Բոկա Խունիորսի» 2-րդ կազմում, իսկ գլխավոր թիմում 2 ընկերական հանդիպման է մասնակցել: