Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին՝ «Միլան»-«Ինտեր» խաղից առաջ «Սան-Սիրո» մարզադաշտում հեռարձակվել է «Միլանի» լեգենդ, ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյի մասնակցությամբ տեսաուղերձ, ով խոսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին.
«Իտալացի սիրելի ընկերներ, խնդրում եմ ձեզ «Սան-Սիրոյից» աջակցել Ուկրաինայում խաղաղությանը: Ուկրաինացի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, քանի որ աշխարհը չունի սահմաններ, քանի որ այն, ինչ մեզ միավորում է, պետք է ավելի ուժեղ լինի նրանից, ինչը մեզ բաժանում է»,- ասել է Շևչենկոն: