Թեթև աթլետիկայի համառուսական կոմիտեն իր ամբողջ կազմով հրաժարական է տվել, հաղորդում է Комерсант-ը:
Արտահերթ նիստի ժամանակ որորշում է կայացվել, որ այդպիսով հնարավոր կլինի պաշտպանել այն մարզիկներին, ովքեր կապ չեն ունեցել դոպինգային սկանդալների հետ:
Նշվում է , որ դրա գործառույթները ժամանակավորապես կատարելու է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն:
Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, որը նրանք պետք է կայացվեր դեռ վաղուց: Այսպիսով փորձ է կատարվում շտկել հարաբերությունները Word Athletics-ի հետ:
Հիշեցնենք, որ թեթև աթլետիկայի համշխարհային ֆեդերացիան զրկել էր ռուս մարզիկներին մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Նրանք մեղադրվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ: