Մադրիդի «Ռեալը» կարող է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը մոտենալ լուրջ կորստով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, փետրվարի 15-ին կայանալիք հանդիպումը կարող է բաց թողնել հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից և դեռևս չի մարզվում ընդհանուր խմբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Բենզեման մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































