Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերան Ռևերտերը հեռանում կատալոնական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, Ռևերտերը հեռանում է «Բարսայից» ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Նրանք տարաձայնություններ ունեին նոր հովանավորի հետ համագործակցության հետ կապված։ Բացի այդ, Ռևերտերն ու Լապորտան այլ կերպ էին տեսնում «Բարսելոնայի» զարգացման տեսլականը։
Ավելի վաղ ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ռևերտերը կլքի կատալոնական ակումբը ընտանեկան պատճառներով։ Ֆերանը կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը չի նշանակի նոր գործադիր տնօրեն: Մասնագետն այդ պաշտոնում է 2021 թվականի հուլիսից։
























































