Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» հույ ունեն երկարաձգել նրա հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը: «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը:
Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 35 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:Transfermarkt-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է գնահատվում:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն Իսպանիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 6 հանդիպման է մասնակցել Չեմպիոնների լիգայում և դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































