«Աթլետիկոն» մոտ է «Վալենսիայի» և Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Վասին ձեռք բերելուն, հայտնում է Marca-ն։
Ենթադրվում է, որ 32-ամյա Վասի տրանսֆերը մադրիդյան ակումբի համար կարժենա 2,7 միլիոն եվրո․ խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Չորեքշաբթի օրը ակումբների միջև կայացել է բանակցությունների եզրափակիչ փուլը։
«Աթլետիկոն» Վասին տեսնում է որպես Կիրան Տրիպիերի փոխարինող, ով տեղափոխվել է «Նյուքասլ»:
























































