«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի խաղում «Արսենալին» (2-1) հաղթելուց հետո կիսվել է իր էմոցիաներով։
«Արսենալն» ավելի լավն էր. մենք հանդիպեցինք մի թիմի հետ, որը վերջին տարիներին դժվարություններ ուներ մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հետ:
Մրցակիցները «Նորվիչի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո հանգստանալու համար վեց օր ունեին, իսկ մենք վերականգնվելու համար՝ ընդամենը երկու օր։ Այնպես որ, դժվար էր, մենք ուժ չունեինք: Այս պատճառով մենք դաշտի կենտրոնում ավելացրինք ևս մեկ խաղացողի՝ վերահսկողություն հաստատելու և ավելի շատ փոխանցումներ կատարելու համար։
Մենք փորձում ենք շատ բան վերլուծել, բայց երբեմն մետաղադրամն ընկնում քո կողմը։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում հաղթել «Արսենալին» հենց այս պահին։ Հիմա մենք ժամանակ ունենք հանգստանալու»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ն։
























































