«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը խոսել է այն մասին, թե ինչպես է խաղերից առաջ ֆուտբոլիստների ծնկի գալը՝ ի աջակցություն Black Lives Matter շարժման, ազդում հասարակության վրա.
«Կարծում եմ՝ Անգլիայի հավաքականի համար ամենամեծ հարցը սա էր. «Կշարունակե՞նք անել դա Եվրո-ի ժամանակ»:
Կարծում եմ՝ երբ ռասիզմի դրսևորման դեպքեր են տեղի ունենում, մարդիկ այդ խնդիրն ընդամենը 5-7 օր են դա քննարկում, իսկ հետո մոռանում են և ձևացնում են ,թե ամեն բան կարգին է:
Երբ դա կրկնվում է ևս մեկ անգամ, մենք նորից ինչ-որ բան ենք անում, բայց մենք՝ որպես երկիր, որպես ֆուտբոլիստներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում և բախվել են ռասիզմի հետ, պարզապես ցանկանում ենք շարունակել ընդգծել այդ խնդիրը»,- ասել է Սթերլինգը: