Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուն ճանաչվել է 2021 թվականի՝ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ։
Լավագույնի համար մցապայքարում ռումինացի մասնագետն առաջ է անցել Վիկտոր Սկրիպնիկից, Իգոր Յովիչևիչից, Լուիշ Կաշտրուից և Ռոբերտո Դե Ձերբիից։
Սույն թվականին Լուչեսկուն դինամոյականների ղեկին նվաճել է Ուկրաինայի չեմպիոնությունը, գավաթը և սուպերգավաթը։