Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։
«Ինձ դուր չեկավ թիմի ցուցադրած խաղը։ Բացառությամբ մի քանի դրվագների՝ մենք չկարողացանք վերահսկել խաղի ընթացքը։
Թիմն այս պահին չի գտնվում իր լավագույն մարզավիճակում՝ հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը և մենապայքարներում ցուցադրած խաղը»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։