«Էմպոլիի» պաշտպան Մատիա Վիտին կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Մարկո Կոնտերիոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։
Վիտին, ում 20-ամյակը կլրանա առաջիկա հունվարին, Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Իտալացու տրանսվերային արժեքը կազմում է 1,3 միլիոն եվրո։
























































