«Ման Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն, որի ծառայություններով հետաքրքրվում է «Վեսթ Հեմը», հունվարին չի հեռանա թիմից։
«Քաղաքայինները» չեն պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել հոլանդացի ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
26-ամյա Ակեն «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել 2020-ի ամռանը՝ տեղափոխվելով «Բորնմութից»։
























































