Լա Լիգայի 18-րդ տուրում «Վալենսիան» վալենսիական դերբիի շրջանակում 4-3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լևանտեի» նկատմամբ։
Արդեն 24-րդ րոպեին տանտերերը Կամպանյայի և Մարտիի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին երկու գոլի առավելությամբ։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Գոնսալո Գեդեշը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում «չղջիկները» ևս երեք անգամ գրավեցին «Լևանտեի» դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կառլոս Սոլերը, մեկ գոլ էլ խփեց Գեդեշը՝ կրկին ձևակերպելով դուբլ։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման մտած Էնիս Բարդին կարողացավ խփել «Լևանտեի» երրորդ գոլը, սակայն տանտերերին ավելին անել չհաջողվեց։
«Վալենսիան» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Լևանտեն» մնաց ութ միավորով և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
























































