Իսպանիայի Արքայական Գավաթի խաղարկության երկրորդ փուլում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցել է «Անդրայչի» հետ և հաղթանակ տարել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում՝ 6-5։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը խաղի 57-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Ռաֆայել Միրը, 8 րոպե անց «Անդրայչի» կազմում Միգել Լյաբրես Ալեմանին հավասարեցրել է հաշիվը։
Լրացուցիչ ժամանակը ևս ավարտվել է 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Սևիլիայի» ֆուտբոլիստները՝ 6-5․ հաղթական գնդակը հեղինակել է Թոմաս Դիլեյնին։
«Անդրայչը» հանդես է գալիս իսպանական երրորդ դիվիզիոնում։
























































