«Ռեալը» թվիթերյան էջում դիմել է «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
«Մեզ համար պատիվ էր քեզ նման ֆուտբոլիստի դեմ խաղալը: Դու աշխարհի լավագույններից մեկն ես: Հաջողություն քեզ ու ընտանիքիդ»,-ասված է հաղորդագրության մեջ:
























































