«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին․
«Մենք դեռ շատ ասպեկտներ ուժեղացնելու կարիք ունենք։ Մենք առաջին իսկ խաղից ցանկանում էինք հաղթել։ Մեր վստահությունն աճում է, փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Չեմպիոնների լիգայում բոլոր թիմերն էլ ուժեղ են, այնպես որ, մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։
«Բարսելոնան» դեռ շատ լավ թիմ է։ Այս մրցակցին միշտ շատ դժվար է հաղթելը, բայց մենք խաղում ենք տանը, այնպես որ ցանկանում ենք առավելության հասնել։
Ես միշտ ցանկացել եմ խաղալ թոփ-ակումբում։ «Բավարիան» աշխարհի ամենալավ ու ամենախոշոր ակումբներից մեկն է։ Շատ շնորհակալ եմ այստեղ հայտնվելու հնարավորության համար»,- ասել է Կոմանը։