Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել ձեռք բերել «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբը։
«Ես երկար ժամանակ ակումբ էի փնտրում Անգլիայի երկրորդ լիգայում, բայց այնտեղ ամեն ինչ շատ թանկ արժեր։
Հետո սկսեցի փնտրել Պորտուգալիայում ու Իսպանիայում, որտեղ գներն ավելի մատչելի էին, բայց ինձ ոչինչ դուր չեկավ։ Արդյունքում գնեցի «Վալյադոլիդը» 30 միլիոն եվրոյով, բայց 25 միլիոն պարտքով և ընդամենը երկու խաղացողով, քանի որ մնացած բոլոր խաղացողները վարձակալված էին։
Գնե՞լ մեկ այլ ակումբ: Իմ բոլոր փողերը ներդրել եմ Վալյադոլիդում»,- ասել է Ռոնալդուն Flow Podcast-ում:
«Վալյադոլիդը» այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում:
























































