«Չելսիի» պատմության լավագույն ռմբարկու Ֆրենկ Լեմպարդը նշել է այն լավագույն խաղացողներից երկուսին, որոնց հետ երբևիցե խաղացել է:
«Ես միշտ պետք է ընտրություն կատարեմ Դրոգբայի և Թերիի միջև։ Ջոնը հանդերձարանում առաջատարն էր։
Դիդյեն մեծ խաղերի խաղացող էր։ Ես չեմ կարող ընտրել նրանցից մեկին, այնպես որ կնշեմ երկուսին»,- մեջբերում է Լեմպարդին Mirror-ը:
Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-ից 2014 թվականներին։ Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 648 հանդիպում և խփել է 211 գոլ։ 2019-ից 2021 թվականներին Լեմպարդը եղել է «կապույտների» գլխավոր մարզիչը։
























































