«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները պատրաստ են հարձակվողի տրանսֆերի դիմաց «մանուշակներին» վճարել 70 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլահովիչը հրաժարվել է ներկայիս ակումբի հետ երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Յուվենտուսը», ինչպես նաև իսպանական ակումբներ։
























































