Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր սլովենական «Մուրային» ու 1-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, տանտերերին առաջ մղեց Հորվաթը։ 32-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ռայան Սեսենյոնը և լոնդոնցիները մնացին տասը հոգով։
72-րդ րոպեին Հարի Քեյնը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Մարոսան՝ հաղթանակ բերելով իր թիմին։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 7 միավորով 3-րդն է G խմբում։