VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրի կարգավիճակով նվազագույն 1-0 հաշվով հաղթեց «Նոային»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիման։ Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակեց 37 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում։
«Նոան» իր ակտիվում ունի 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
























































