«Արարատ-Արմենիայի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն մասնակցեց Նիգերի դեմ հանդիպմանը:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու 5-ր տուրում Բուրկինա Ֆասոյի հավաքականը սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Նիգերի ընտրանու հետ: Սանոգոն փոխարինման է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին:
Հինգ խաղից հետո Բուրկինա Ֆասոն, վաստակած 11 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ երկու միավորով հետ մնալով Ալժիրից:
Այս հավաքականները կհանդիպեն հենց հաջորդ՝ վերջին տուրում։ Խմբից առաջին տեղը զբաղեցրած թիմն է դուրս գալիս հաջորդ փուլ, որում էլ մայրցամաքի ուժեղագույն հավաքակնները կխաղարկեն ԱԱ-2022 ուղեգրերը։























































