ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» կրկին հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով և պատրաստվում է ևս մեկ առաջարկ անել ֆուտբոլիստի համար։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» պատրաստվում են հունվարին մեծ գումար առաջարկել «Տոտենհեմին»։ Հիշեցնենք, որ ամռանը մանկունիացիները փորձեցին համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ և արդեն պատրաստ էին վճարել 130 միլիոն եվրո, սակայն լոնդնոնյան ակումբը հրաժարվեց բաց թողնել խաղացողին։
Այժմ Քեյնն այնքան էլ դեմ չէ «Տոտենհեմի» ճամբարից հեռանալուն, քանի որ օրերս թիմը գլխավորեց Անտոնիո Կոնտեն։ Անգլիացին կարծում է, որ իտալացու գլխավորությամբ կկարողանա նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։
«Մանչեսթեր Սիթին» կարող է «Տոտենհեմին» առաջարկել 150 միլիոն եվրո՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողին ձեռք բերելու համար։ Հիշեցնենք, որ Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
























































