Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Ֆարերյան կղզիների ընտրանուն (3-1):
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Անդրեաս Օլսենը, 63-ին Յակոբ Լարսենը խփեց երկրորդ գնդակը, երրորդ գոլը 94-րդ րոպեին խփեց Յոակիմ Մելեն։ Կղզիաբնակների կազմում 89-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կլեման Օլսենը։
Դանիացիները որակավորման ինը խաղում տարել են ինը հաղթանակ՝ ընդհանուր 30-1 հաշվով։ Սկանդինավյան հավաքականը միակն է ԱԱ ընտրական փուլում, որըն ունի 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով բոլոր խաղերում։ Իսկ խփած գնդակների քանակով դանիացիները զիջում են միայն Գերմանիայի ընտրանուն (32 գոլ)։
Նաև Դանիայի հավաքականը, որն արդեն 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր է ձեռք բերել, երեկ առաջին անգամ գոլ բաց թողեց ընտրական փուլում։























































