Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ:
Հռոմյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Էլ Շարավին ու Իբանեսը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց առաջին խաղակեսին:
Այս խաղից հետո «Ռոման» 7 միավորով երկորրդն է և մեկ միավոր է զիջում նորվեգական թիմին: