Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցել է Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավայի հետ, որի անձնական մարզիչը հայ է:
Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթել է 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթն էլ ավելի է մեծացրել իր առավելությունը: Հասկանալով , որ պարտվում է, երրորդ ռաունդում Ռոգավան նետվել է առաջ: Այս ռաունդը բավականին բարդ է ստացվել: Երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ են հասցրել: Բայց Չալոյանը շատ ավելի լավ էր դիմավորում մրցակցին և նրան բռնում էր հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարները առավելությունը տվեցին Չալոյանին և մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Նշենք՝ Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգովան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպինին:
1/8 եզրափակիչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Կրիստան Սալգադոյի հետ: