«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է՝ ինչու է ընտրել 19 համարի մարզաշապիկը կատալոնական ակումբում.
«Սա այն համարն է, որով ես հանդես էի գալիս Նիդերլանդներում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այդ համարով եմ հանդես եկել նաև հավաքականում:
Մեսսին խաղում էր 10 համարով, և երբ Պիկեն ու մյուս ֆուտբոլիստներն ինձ ասացին 10 համարի մասին, ես արդեն խնդրել էի 19-ը: 10 համարի մարզաշապիկը շատ է համապատասխանում Ֆատիին: Նա ոգևորված է վերադառնում վնասվածքից հետո: Ֆատին երիտասարդ ու տաղանդավոր է, դա կարող է մեզ օգնել»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Football Espana-ն: