«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լաուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած 1-2 պարտությունից հետո ասել է, որ գոհ է իր գոլից, բայց ոչ արդյունքից:
«Մենք շատ պահեր ստեղծեցինք, քանի դեռ չէինք մնացել տասը հոգով: Ես գոհ եմ գոլից, ես երկար ժամանակ սպասում էի նման երեկոների:
Մանկուց երազում էի խաղալ և գոլ խփել Չեմպիոնների լիգայում: Բայց ես շատ եմ ցավում, որ իմ գոլը մեզ նույնիսկ մեկ միավոր չբերեց», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: