«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կինգսլի Կոմաը վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հայտնում է մյունխենյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Հարձակվողը կարողացել է ավարտին հասցնել թիմային որոշ մարզումներ, սակայն ամբողջ մարզմանը չի մասնակցել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Կոմանը սրտի վիրահատության է ենթարկվել:
Կոմանը ՊՍԺ-ի սան է, որտեղ մեկ տարի է անցկացրել մեծահասակների մակարդակում, ինչից հետո տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: 2015 թվականին ֆրանսիացի ֆուտբոլիստին վարձակալել է «Բավարիան», իսկ երկու տարի անց գնել է նրա տրանսֆերը:
«Բավարիան» 6 խաղից հետո 16 միավոր է վաստակել ու գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Մյունխենյան ակումբը երկրի գործող չեմպիոնն է: