«Յուվենտուսի» ավագ Ջորջո Կյելինին կիսվել է ՊՍԺ-ի վերաբերյալ իր կարծիքով: Կյելինին խոստովանել է, որ փարիզյան ակումբը կարող է շատ ահեղ ուժ լինել:
«ՊՍԺ-ն նման է PlayStation-ի խաղի թիմին: Եթե նրանք կարողանան անհրաժեշտ քիմիա ստեղծել խաղադաշտում և դրանից դուրս, ապա նրանց հաղթելն անհնար կլինի», — Կյելինիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ ամռանը փարիզյան ակումբին միացան դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Աշրաֆ Հակիմին, կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը և հարձակվող Լիոնել Մեսսին: