«Ռեյմսի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան կարող է փոխարինել Ռոնալդ Կումանին «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Այս պահին 48-ամյա իսպանացու գլխավորած թիմը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե ակումբը դրական արդյունքի չհասնի «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի» հետ Իսպանիայի առաջնության, ինչպես նաև «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղերում, ապա Կումանը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք՝ Կումանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: