«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:
30-ամյա գաբոնցին նախորդ ամսվա 4 խաղում 5 գոլ է խփել:
Երկրպագուների, թիմերի ավագների և մասնագետների քվեարկության արդյունքում՝ Օբամեյանգը 11 ամիս անց դարձյալ արժանացել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Նախորդ անգամ նա այդ կոչմանն արժանացել էր 2018 թվականի հոկտեմբերին:
Նախորդ ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Դե Բրույնեն, Մահրեզը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Սոն Հին Մինը («Տոտենհեմ»), Պերեյրան («Լեսթեր»), Ուիլսոնը («Բորնմութ») և Մակգինը («Ասթոն Վիլա»):