«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նիցցայի» հարձակվող Ամին Գոուրիի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը:
Ալժիրյան արմատներով 21-ամյա ֆրանսիացին դիտարկվում է որպես Ռոբերտո Ֆիրմինոյին փոխարինող, ով այս աշնանը կդառնա 30 տարեկան:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կկազմի 30 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Նիցայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ:
























































