«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը դարձավ Լյուքսեմբուրգի դեմ Եվրո-2021-ի ընտրական փուլի առաջին գոլի համահեղինակը: Հավաքականը հաղթեց 2-0 հաշվով: Խաղից հետո ֆուտբոլիստը լրագրողների հետ խոսեց իր տպավորությունների մասին:
«Առաջին հաղթանակն էր այս փուլում:
Շատ ուրախ ենք: Լավ խաղացինք, բայց ավելացնելու տեղ ունենք: Հուսով եմ՝ մյուս խաղին ավելի լավ կխաղանք:
Ցանկանում էի գոլային փոխանցում կատարել, նկատել էի Ռուդիկին: Պահը գտա, փոխանցումը կատարեցի, գոլ խփեցինք: Շատ ուրախ եմ, որ ստացվեց:
Կարծում եմ՝ ավելի շատ գոլեր խփել, պահեր շատ ստեղծեցինք, բայց քիչ օգտագործեցինք: Կարծում եմ՝ մյուս խաղերին ավելի կլավացնենք մեր խաղի որակը, արդեն սկսել ենք իրար ավելի լավ հասկանալ խաղով, հետագայում ավելի լավ կլինի:
Իհարկե, ցանկացած խաղին դուրս ենք գալիս միավոր վաստակելու համար: Կապ չունի՝ ում դեմ ենք խաղում, ամեն ինչ կանենք, որ միավոր վաստակենք Իտալիայի դեմ խաղում»: