Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն որոշել է ուժերը փորձել մարզչական ոլորտում:
Instagram-ում նախկին հարձակվողը նշել է, որ կաշխատի «Մարսելի» ակադեմիայում:
Իր խաղային կարիերայի ընթացքում Սիսեն հանդես է եկել ֆրանսիական ակումբում 2006-2009 թվականներին:
Բացի այդ, նախկին հարձակվողը հայտնի դարձավ՝ նաև պաշտպանելով «Լիվերպուլի» գույները: 2013-ին նա նույնիսկ հանդես է եկել Ռուսաստանի «Կուբանում»: