Սեպտեմբերի 9-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուսիսամերիկյան ընտրական փուլի երրորդ տուրի Հոնդուրաս-ԱՄՆ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով:
Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Էնթոնի Ռոբինսոնը, Ռիկարդո Պեպին, Բրենդեն Արոնսոնը և Սեբաստիան Լիետգետը:
Մյուս հանդիպումներում Մեքսիկան փրկվեց պարտությունից Պանամայի հետ խաղում (1-1), Կանադան հաղթեց Էլ Սալվադորին (3: 0), իսկ Կոստա Ռիկան և Ճամայկան ոչ-ոքի խաղացին (1-1):
Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո
1. Մեքսիկա (7 միավոր);
2. Կանադա (5);
3. ԱՄՆ (5);
4. Պանամա (5);
5. Կոստա Ռիկա (2);
6. Հոնդուրաս (2);
7. Սալվադոր (1);
8. Ճամայկա (0):
























































