Ֆրանսիական ակումբները ցավակցություն են հայտնել դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացավ 88 տարեկան հասակում։
«Մեզ լքեց սպորտի մեծ երկրպագուն։ Մեր մտքերը նրա ընտանիքի ու մտերիմների հետ են»,- ասվում է «Մոնակոյի» հաղորդագրության մեջ։
«Ողջ ՊՍԺ ընտանիքը խորապես վշտացած է Ժան-Պոլ Բելմոնդոյի՝ երկուշաբթի օրը 88 տարեկան հասակում կյանքից հեռանալու լուրից։ Ակումբը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին ու մտերիմներին»,- գրում է ՊՍԺ-ի թվիթերյան էջը։
Բելմոնդոն 2001 թվականի ինսուլտից հետո առողջական խնդիրներ ուներ։
























































