Ֆրանսիացի ֆուտբոլիստը Ժան-Պյեր Ադամսը մահացել է 73 տարեկան հասակում՝ 39 տարի անցկացնելով կոմայում։
Ադամսը 34 տարեկան էր, երբ 1982 թվականին խորը կոմայի մեջ ընկավ՝ Լիոնի հիվանդանոցներից մեկում ծնկի վիրահատության ժամանակ անեստեզիոլոգի թույլ տված սխալի պատճառով։ Վիրահատությունից առաջ սպասվում էր, որ նա մի քանի ժամից կարթնանա։ Այդ օրը Ֆրանսիայում բժիշկները գործադուլ են հայտարարել, շատերն աշխատանքի դուրս չեն եկել։ Անեստեզիոլոգը միանգամից 8 վիրահատություն է վերահսկել և սխալմամբ շփոթել է դոզան։ Իրավիճակը բարդացրել է այն, որ Ժան-Պյերին հետևել է վերապատրաստվողը, որը չի ուղղել անեստեզիոլոգի սխալն ու չի նկատել ֆուտբոլիստի առողջական վիճակի վատթարացումը նրա մաշկի գույնի պատճառով (սպիտակամորթների մոտ այն կապտում է)։
Ժան-Պյեր Ադամսը ծնվել է Սենեգալում 1948 թվականին և Ֆրանսիայի հավաքականի կազմում 22 հանդիպման է մասնակցել 1972-ից 1976 թվականներին։ Նա նաև 41 հանդիպման է մասնակցել ՊՍԺ-ի կազմում, չնայած կարիերայի մեծ մասն անցկացրել է «Նիսում»։