«Հայասա» ՖԱ վաղը մեկնարկելիք նոր մրցաշրջանից առաջ շարունակում է համալրվել:
Հայաստանի չեմպիոնին են միացել Գանայի ազգային հավաքականի անդամներ Սիլվիա Նելսոնն ու Մարի Էսսիֆուլը, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մարիամ Նալբանդյանն ու Մարիա Նեսինան, որը «Հայասա» է տեղափոխվել ուկրաինական «Վոսխոդ» ակումբից:
Նոր մրցաշրջանի առաջին տուրում, վաղը, Գյումրիում, «Հայասան» կընդունի «Փյունիկին»: